Logo
  • +374 99 01 15 20
    +374 312 6 55 59
  • ՀՀ, Շիրակի մարզ, ք․ Գյումրի,
    Չերքեզի Ձոր, Կարմիր բերդ 1
  • +374 99 01 15 20
    +374 312 6 55 59
  • ՀՀ, Շիրակի մարզ, ք․ Գյումրի,
    Չերքեզի Ձոր, Կարմիր բերդ 1

Մեր մասին

Մեր մասին

«Խայծ Իշխան» ընկերությունը Հայաստանի խոշորագույն ձկնաբուծարաններից է  և առանձնանում է ձկների բնական և մաքուր աղբյուրի ջրերի պայմաններում աճեցմամբ, որն ապահովում է էկոլոգիապես մաքուր ձկնամթերքի արտադրությունը: Պատահական չէ, որ ընկերության արտադրանքը առանձնանում է իր որակական հատկանիշներով , ինչպես մեր երկրում, այնպես էլ՝ արտերկրում: Ընկերության տնտեսությունները գտնվում են Գյումրիի Չերքեզի Ձորի տարածքում և Մասիս քաղաքի հարակից տարածքներում: 

Չերքեզի Ձորի լճերը ձևավորված են Շիրակի բարձրավանդակներից հոսող բնական աղբյուրի ջրերից, ապահովված է դրանց հոսունությունը, ինչը ձկների բուծման պայմանները առավելագույնս մոտեցնում է բնական պայմաններին:

Մասիսի ձկնաբուծարանում ձուկը աճեցվում է համեմատաբար տաք ջրի պայմաններում, որը կիրառվում է առավել մեծ չափսերի և քաշի ձկան բուծման և ձկնկիթի արտադրության համար:

Գյումրիի բնական աղբյուրի ջրերում բուծվում է հիմնականում մանրաձուկ, որոնք համալրում են նաև ձկների մայրական կազմը:


Արտադրվում են շուրջ 7 տեսակի ձկներ, որոնց թվում են Սիբիրյան թառափը, Ծիածանափայլ իշխանը, Ամառային բախտակը և Գեղարքունին, ինչպես նաև բացառիկ ձկնատեսակ հանդիսացող Կումժան:   

Կարող ենք փաստել, որ մեր գործունեությունն իրենից ներկայացնում է իր տեսակի մեջ եզակի փակ ցիկլով տնտեսություն, որը սկսվում է բեղմնավորված խավիարի ստացումից և ավարտվում յուրահատուկ մայրական կազմի սելեկցիայով։

Ձկնաբուծարանը մանրաձուկ ներմուծում է նաև աշխարհի առաջատար ձկնային տնտեսություններից:

Մասնավորապես հեղինակավոր այնպիսի ընկերություններից, ինչպիսիք են Troutlodge և Aqualande Group ընկերությունները

Troutlodge

Չերքեզի Ձոր ապրանքանիշն արտերկրում

«Խայծ Իշխան» ընկերության արտադրանքը կրում է Չերքեզի ձոր ապրանքանիշը, որն արդեն մեծ հեղինակություն ունի Հայաստանում և նրա սահմաններից դուրս:

Ներկայում «Չերքեզի Ձոր» ապրանքանիշը կրող արտադրանքը արտահանվում է ԵԱՏՄ երկրներ և Վրաստան: Հիմնականում արտահանվում է իշխանի կարմիր և դեղին ձկնկիթը, ինչպես նաև մանրաձուկը:

Արտադրական հնարավորությունները, հետևողական և թիմային աշխաըանքը, սեփական գործունեության հանդեպ մեծ պահանջկոտությունը և, իհարկե, արտադրանքի բարձր գնահատականը թույլ են տալիս ենթադրել, որ արտահանման թե աշխարհագրությունը և թե ծավալները մոտ ապագայում ընդլայնվելու են:

Մենք միշտ պատրաստակամ ենք նոր գործընկերային առաջարկներին, որոնք շատ հաճախ սկիզբ են դնում մեծ համագործակցության:

Մեր գնացուցակին և պայմաններին առավել մանրամասն ծանոթանալու համար կարող եք կապ հաստատելմեզ հետ, թողնելով հաղորդագրություն մեր կայքի միջոցով, սոցիալական ցանցերում մեր էջերի միջոցով կամ  +37499011520 հեռախոսահամարով: